

Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են. հեռացվել է Նոր Նորքի բաժնի ղեկավար Արմեն Վաթյանը: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են ՀՀ ոստիկանույունում, չհերքելով այն տեղեկատվությունը, որ վերջին պաշտոնանկություններն առնչվում են Երևանում բողոքի ակցիաների ժամանակ իրավապահների աշխատանքին:
Նշենք, որ հենց Վաթյանն էր պատասխանատու Սարի թաղի հատվածի համար` հուլիսի 19-ի բողոքի ակցիայի ժամանակ: Հենց այդ օրն են բախումներ տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարնեի միջև:
Ավելի վաղ պաշտոնանկ էին արվել ոստիկանության Էրեբունիի և Բաղրամյանի բաժինների ղեկավարները:



