ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է խաղաղ կարգավորման գծով պարտավորությունների կատարում, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանմախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Չնայած այն բանին, որ շփման գոտում և հայ-ադրբհեջանական սահմանի վրա տիրող իրավիճակը համեմատաբար կայուն է, մենք մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած հրադադարի խախտումից: Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման գծով իրենց պարտավորությունները և կխուսափեն բռնության գործադրման ցանկացած էսկալացիայից», - հայտարարել է Ուոռլիքը ՌԻԱ Նովոստի գործակալությանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագներն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունը: Ինչպես նշել է ԱՄՆ համանախագահը, անհրաժեշտ է պահպանել բանակցային գործընթացի պոզիտիվ պահը: Ըստ Ուոռլիքի, Վիենայում և Սանկ-Պետերբուրգոմ կայացած հանդիպումները տվեցին որոշակի արդյունքներ`շփման գծում բռնության նվազեցման առումով: «Բանակցային գործընթացը վերականգնվել է, ձեռք է բերվել բռնության հետ կապված ռիսկերը նվազեցնելու վերաբերյալ համաձայնություն»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: