
Beeline-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին և 5-ին ժ. 10:00-ից մինչև 22:00-ն Հյուսիսային Պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակի մոտակայքում կակտիվացվի պոկեմոններ գրավող Lure Module-ը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, PokemonGo նոր տարածված խաղի բոլոր սիրահարները կարող են օգտվել այս հնարավորությունից և լրացնել պոկեմոնների իրենց հավաքածուն:
«Որպես կապի նորարար օպերատոր Beeline-ը հետևում է թվային տեխնոլոգիաների աշխարհում համաշխարհային միտումներին և հաճախորդներին հաճելի անակնկալ է մատուցում: Բոլոր նրանք, ովքեր խաղում են PokemonGo` խաղ, որը հաշված օրերի ընթացքում գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում, կարող են մոտենալ Հյուսիսային Պողոտայում գտնվող մեր գրասենյակ և փորձել բռնել նոր, այդ թվում` բավականին հազվագյուտ պոկեմոնների», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, Beeline-ը բաժանորդներին ընկերությունը հնարավորություն կտրամադրի բաժանորդագրվել PokemonGo խաղի պաշտոնական գործարկմանը վերաբերվող նորություններին Հայաստանում` ուղարկելով GO բառն անվճար SMS-հաղորդագրության տեսքով 9090 համարին: Բաժանորդագրված բոլոր մասնակիցները Հայաստանում խաղի գործարկումից հետո Beeline-ի կողմից կստանան հատուկ մրցանակ:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: