
Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակում մեծացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հավանականությունը: Այս մասին «Ամերիյաի Ձայն» պետական ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է «American Enterprise Institute» վերլուծաբան Մայքլ Ռուբինը:
Նրա խոսքով, առաջին հերթին փոխվել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը հանդիսանում է տարածաշրջանի գլխավոր գործոնը: «Ռուսաստանը որոշել է, որ իր շահերից բխում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտությունը, այլ այդ երկրների միջև խաղաղությունը: Դա փոխոմ է Մոսկվայի հաշվարկները Երևանի նկատմամբ»: Ըստ վերլուծաբանի, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավումն իրականում կարող է ունենալ դրական հետևանքներ: «Մինչ այդ Ռուսաստանը լիովին բավարարված էր ղարաբաղյան հակամարտության սառեցված կարգավիճակով, բայց, եթե Ռուսաստանը որպես դաշնակիցների դիտարկում է թե Հայաստանին, և թե Ադրբեջանին, ուրեմն կփորձի վերջնականորեն կարգավորել այդ հարցը»:
Այս կարծիքին համամիտ չէ Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հեռանկարները շատ փոքր են: Այդ պրոբլեմին ներգրավված հիմնական արտաքին ուժը Ռուսաստանն է: Չեմ կարծում, որ Կրեմլը շահագրգռված է այդ հակամարտության կարգավորման մեջ»: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, առաջիկա ամիսներին ԱՄՆ զբաղված կլինի ներքին նախընտրական հարցերով, և եթե չլինեն այնպիսի արտակարգ իրադարձություններ, ինչպիսին ապրիլյան պատերազմն էր, Միացյալ Նահանգներն ակտիվորեն ներգրաված չեն լինի կարգավորման գործընթացում: Ի դեպ, խոսելով ապրիլյան ռազմական գործողությունների մասին, Հերբսթը նշել է. «Այդ գործողություններն իրականում նախաձեռնել էր ադրբեջանակն կողմը: Կարծում եմ, որ դա լուրջ սխալ էր»:
Ըստ նախկին դիվանագետի, նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում ԱՄՆ կարող է նախաձեռնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական գործընթաց: «Քլինթոնը շահագրգռված կլինի այդ հակամարտության կարգավորման մեջ: Չեմ կարծում, որ դա նրա համար կլինի առաջնահերթ հարց, բայց վստահ եմ, որ նա այդ գործընթացն կհաղորդի նոր շունչ»,-հայտարարել է վերլուծաբանը: Ինչ վերաբերվում է Դոնալդ Թրամփի դիրքորոշմանն այս հարցում, եթե նա հաղթի ընտրություններում, երկու վերլուծաբաններն էլ միակարծիք են, որ նա կարող է լինել անկանխատեսելի: