
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանամանը հասնել հնարավոր է, միայն դրանով անհրաժեշտ է լրջորեն զբաղվելմ, այլ ոչ թե սպասել, որ դա տեղի ունենա ինքնըստինքյան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Թել Ավիվի Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:
Հուլիսի 4-ին Քնեսետը լսել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ մի խումբ պատգամավորների դիմումը և միաձայն որոշել էր հարցի քննարկումը շարունակել կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում: Վերջին տարիներին այդ հարցն արդեն 3-րդ անգամ է բարձրացվում Քնեսետում: Նախկինում հարցը տևականորեն մնում էր հանձնաժողովներում, և հետագա առաջխաղացում չէր լինում, սակայն այժմ մեկ ամիս էլ չանցավ, իսկ հանձնաժողովն արդեն քննարկել է այն և որոշում է կայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Հաջորդ քայլը պետք է լինի հանձնաժողովի ընդունած բանաձևի քննարկումը Քնեսետի լիակազմ նիստում:
«Այս փուլը չափազանց կարևոր է, և դրան հարկավոր է նախապատրաստվել շատ լրջոեն, մանրակրկիտ բացատրական աշխատանք տանելով ոչ միայն խլորհրդարանի պատգամավորների, այլև Իսրայելի հասարակության շրջանում` ընդհանուր առմամբ: Գաղտնիք չէ, որ տվյալ որշման կայացումն առնչվում է ոչ միայն խնդրի բուն էությանը: Սա առնչվում է նաև տարածաշրջանային քաղաքականության հարցերին, ինչպես նաև որոշ հասարակաքաղաքական հոսանքների կողմից Եվրոպայի հրեաների աղետի եզակիության պարադիգմայի օգտագործմանը: Այժմ բավականին լավ իրավիճ է ստեղծվում ցեղասպանության ճանաչման հարցի լոբինգի ուժեղացման համար: Անցկացվող սոցիոլոգիական հարցումները միանշանակ ցույց են տալիս, որ Իսրայելի քաղաքացիները պաշտպանում են Հայոց ցեղասպանության ճանաչումը», - նշել է քաղաքագետը:
Ցինկերի կարծիքով, այսօր Հայաստանի ղեկավարությունը պետք է իրապես օգնի Իսրայելի հասարակական կազմակերպություններին, համայնքին, եկեղեցուն, Հայաստանի բարեկամների միավորմանը, որոնք ինքնուրույն փորձում են Իսրայելի քաղաքացիներին իրազեկել հայ ժողովրդի ողբերգության մասին: Դա կարելի է անել քննարկումների, մասնագիտական կլոր սեղանների, լուրջ ֆոտոցուցահանդեսների և երիտասարդական ֆլեշմոբների միջոցով: Քաղագետև համոզված է, որ արդյունավեր տեղեկատվական արշավի համար բավական չէ հույս դնել միայն համայնքի գործունեությանը: Եվ դա վերաբերում է ոչ միայն Իսրայելին: Հրակավոր է պետական ծրագրային փաստաթուղթ և այնտեղ դրված նպատակների իրագործման ծրագիր:
«Այդպիսի համալիր միջոցառումների անցկացումը որոշակի ժամաննկ կպահանջի, սակայն հենց դա նաև լավ է: Այդ ընթացքում, դատելով այն բանից, թե ինչ վերափոխումներ են տեղի ունենում մեր հյուսիսային հարևանի մոտ, Իսրայելի ղեկավարները կհասցնեն ևս մեկ անգամ համոզվել, որ Էրդողանի Թուրքիան, իրականում, հակաիսրայելական դեմք ունի: Նրանք պետք է հասկանան, որ գոյություն ունի պատմական ճշմարտություն, և ոչ մի քաղաքական շահ չի կարող մթագնել ողջ ժողովրդի բնաջնջման հրեշավոր փորձեիր փաստը, որը հանգեցրել է Հայոց ցեղասպանության Օսմանյան Թուրքիայում», - ամփոփել է իսրայելցի քաղաքագետը: