


Այսօր առավոտյան Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանից հերթական անգամ զինծառայող էր փախել, սակայն նրան հայտնաբերել են Ոսկեհասկ գյուղում և հանձնել են ռուսաստանցի սահմանապահներին:
Հիշեցնենք, որ օրերս նույն ռազմակայանից ևս մեկ զինծառայող էր փախել, սակայն նրան նույնպես վերադարձրել են: Իսկ անցյալ տարի 102-րդ ռազմակայանից փախած զինծառայող Վալերի Պերմյակովընիր մոտ եղած զենքով Գյումրիում սպանել էր Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին:


