


Ես համոզված եմ, որ թուրք-ռուսական ճգնաժամը բացասական ազդեցություն է գործել Հարավային Կովկասի և ղարաբաղյան հակամարտության դինամիկայի վրա` մասնավորապես: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Անկարայի քաղաքական կենտրոնի գիտաշխատող Բուրչու Գյուլթեքին Փունսմանը` «Ռեգիոն» հետազոտական կենտրնի կազմակերպած առցանց հարցազրույցում:
«Եվ թուրքական հեռանկարները դիտարկելիս` այդ ճգնաժամի ֆոնին թուրք-ադրբեջանական էներգետիկ հարաբերություններն ավելի արժեքավոր էին թվում: Թուրքիան ղարաբաղյան հակամարտության դինամիկայի վրա անմիջական ազդեցության հնարավորություն չունի, հատկապես` ռազմական գործողությունների վերսկսման համատեքստում: Հենց ռուսական հակաթուրքական քարոզարշավն է բացասական ազդեցություն գործել Հայաստանի հասարակական կարծիքի վրա: Եվ կարգավորման քաղաքական տարբերակները կրճատվում են` թուրքերի հանդեպ հայերի վախերի մեծացմանը զուգընթաց», - նշել է նա:
Որպես գրեթե երկու տասնամյակ հայ-թուրքական հարաբերւոթյունների կարգավորման կողմնակից` փորձագետը կրկնել է, որ Թուրքիան պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ` Հարավային Կովկասում ակտիվ դիրք զբաղեցնելու նպատակով: Ընդ որում նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին Թորքիայի մասնակցության հնարավորություն չի տեսնում` մինչև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: «Միակ տարբերակը` եթե Մոսկվան բացաահայտ կերպով Թուրքիային խնդրի ներգրավվել գործընթացում: Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի լուծմանն ուղղված Ռուսաստանի ջանքերի վերսկսումը և գնահատում եմ հաշտության ծրագրի ստեղծագործական ներուժը, որում հաշվի է առնվում կապը ղարաբաղյան հակամարտության և թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման միջև», - ամփոփել է Գյուլթեքին Փունսմանը:



