


Անելիք Բանկը սահմանել է նոր՝ էժանացված, սակագին անհատական պահատեղերի վարձակալության համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, բանկի այն հաճախորդները, ովքեր կօգտվեն 8.5x30x50սմ (փոքր) չափսի պահատեղերի վարձակալությունից 91-180 օր ժամկետով, կվճարեն ընդամենը 5.000 ՀՀ դրամ, նախկին 15.000 ՀՀ դրամի փոխարեն:
«Ամառային արձակուրդներին հանգստի մեկնող մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել միջազգային ստանդարտներին համապատասխանող անհատական չհրկիզվող պահատեղերից, որոնք գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, տեղակայված են անվտանգության հատուկ սարքավորումներով և հակահրդեհային ահազանգման ժամանակակից միջոցներով համալրված սրահներումե,- ասել է «Անելիք Բանկե ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։: Նա նաև վստահեցրել է, որ Բանկն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականության, անձեռնմխելիության և պահատեղի պարունակության գաղտնիության համար: Նշենք, որ ակցիան մեկնարկում է 2016 թվականի օգոստոսի 1-ից և գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Անելիք Բանկի միանձնյա բաժնետերն է լիբանանյան Credit Bank S.A.L բանկը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը բանկի կապիտալում 89.95%-ից հասցրեց մինչև 100%-ի:



