

«Սասնա ծռերի՚ անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին աջակցելու նպատակով մեկ օրում Gofundme.com-ի միջոցով շուրջ $16 հազար է հավաքվել:
Նվիրաբերություն է արել շուրջ 350 մարդ: Ըստ որում, թվերն ամեն րոպե աճում են:
Նշենք, որ դրամահավաք սկսվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին Խանդոյանների սոցիալական ծանր պայմանների մասին: Խանդոյաններից ավագը՝ Հունանը, զոհվել է Արցախյան ազատամարտում, երկրորդը՝ Արթուրը, պատերազմի վետերան է,
արտագաղթել է, Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, Սասնա ծռերի անդամ է,
մասնակցել է Արցախյան ազատամարտին, ունի ընտանիք և հինգ երեխա, իսկ ամենփոքր եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ով ղարաբաղյան պատերազմի ընթացքում մի քանի բարդ վիրահատություն է տարել, ներկայումս անազատության մեջ է՝ անկարգություններ հրահրելու մեղադրանքով։
Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի շենքի գրավումից հետո ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորել է ոտքից, սակայն բուժօգնությունից հրաժարվել է:
Նշենք, որ ՙՍասնա ծռերի՚ գործողությունները զանգվածային աջակցություն են գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում: Գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայկական համայնք կա, հանրահավաքներ են անկցացվել՝ ի աջակցություն ՙՍասնա ծռերի՚:



