


ՙՍասնա ծռերի՚ մասնակցությամբ իրադարձությունները կրկնվելու հեռանկար ունեն: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
ՙՉնայած այն բանին, որ իշխանություններին, այնուամենայնիվ, հաջողվել է կարգավորել ՊՊԾ գնդի շենքի զավթման հետ կապված իրավիճակը՝ լավատեսությամբ լցվել, կարծում եմ, վաղաժամ է: Կարծում եմ, որ իշխանություններն այս ամենից առանձնակի եզրակացություններ չեն անի՝ այս անգամ ևս սահմանափակվելով հերթական դեկորատիվ բարեփոխումներով և, հնարավոր է, կառավարությունում կադրային փոփոխություններով՚,- նշել է նա:
Այնուամենայնիվ, քաղաքագետի կարծիքով, սոցիալ-տնտեսական, քաղաքական և կադրային էական փոփոխություններ իշխանություններից սպասել պետք չէ, ինչը կարող է հանգեցնել հետագա զինված խռովությունների կրկանության՝ արդեն այլ մարդկանց մասնակցությամբ:
ՙԱյսօր մենք խոսում ենք բացառապես ներքին նախադրյալների մասին՝ բացառելով անբարենպաստ արտաքին գործոնները, ինչպիսիք են՝ ղարաբաղյան հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը, Արևմուտք-Ռուսաստան խնդիրները և այլն: Այս ողջ փունջը միմիայն կվատթարացնի Հայկաստանի՝ առանց այդ էլ բավական բարդ ներքաղաքական իրավիճակը՚,- ամփոփել է Մինասյանը:



