

Ազատության հրապարակում մարդիկ են հավաքվում:
Խաղաղ հավաքն ի զորակցություն ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռերի» նախատեսվում էր 20:00-ին, սակայն 20:30-ի դրությամբ առայժմ չէր մեկնարկել: Նախօրեին խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան: Արդեն Ազատության հրապարակում մեկնարկի ժամանակ նկատելի էր, որ հավաքված բողոքավորները ոչ միայն չունեն հետագա գործողությունների որոշակի ծրագիր, այլեւ մնացել են առանց «գաղափարական առաջնորդի». Աաելի վաղ ձերբակալվել եւ կալանավորվել էին բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչները, որոնք այս օրերին, գործնականում, համակարգում էին բողոքի շարժումը: Այդուհանդերձ, հանրահավաքի ավարտին հայտարարվել էր բողոքի ակցիան հուլիսի 31-ին, ժամը 20:00-ին Ազատության հրապարակում վերսկսելու մասին:
Օրվա ընթացքում Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը հայտարարել էր գործունեությունը դադարեցնելու մասին: «Սասնա Ծռերն», իրենց հերթին, հայտարարել էին բանակցությունների պատրաստակամության մասին:



