

«Սասնա Ծռեր» խմբավորման՝ կրծքի հատվածում վիրավորված զինյալին վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է: Այդ մասին հաղորդել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: «Էրեբունի» ԲԿ բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: «Սասնա ծռեր» խմբավորման զինյալի վիրավորվելու մասին հաղորդել էր «Հիմնադիր խորհրդարանը»:
Մինչդեռ ոստիկանությունն այդ մասին առայժմ հաղորդագրություն չի տարածել: Սակայն Առողջապահության նախարարությունը հաստատել է ՀԽ տեղեկությունը, չնշելով, սակայն, վիրավորի անուն, ազգանունը: Վերջին օրերի իրադարձությունների արդյունքում տուժածներից 22 մարդ շարունակում է մնալ ստացիոնարներում:



