

Ոստիկանների կրակոցներից վիրավորված ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը կալանավորվել է: Վիրավոր ազատամարտիկին դատարան են բերել «Էրեբունի» հիվանդանոցից՝ պատգարակով:
Դատարանի որոշմամբ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Վիրավոր ազատամարտիկին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Ինքը՝ Պավել Մանուկյանը, դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում: Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանի այդ որոշումը համարում է անօրինական:



