

«Սասնա Ծռերի» վերահսկողության տակ գտնվող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում պարբերաբար լպայթյուններ եւ կրակոցներ են հնչում, հաղորդում են հարակից շենքերի բնակիչները: Գնդի տարածքի վրա դիտվում են ծխի ամպեր, որոնք նկարահանվել են բջջային տեսախցիկներով: Սակայն պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում տվյալ պահին գնդի տարածքում: Դրան զուգընթաց, գնդի տարածքի շուրջ դիտվում է ոստիկանների եւ ոստիկանական մեքենաների աշխուխացում: Մինչդեռ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը սահմանափակվել է միայն պաշտոնական տեղեկատվությանը հետեւլու կոչով :
Իշխանությունների հետ դիմակայության 15-րդ օրը «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է վերահսկել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Իրավիճակը Խորենացի փողոցին հարող տարածքում հուլիսի 31-ի ատավոտից ի վեր հանգիստ է: Երեկվանից գնդին հարող բոլոր փողոցները հոսանքազրկվել են: Միեւնույն ժամանակ, երեկ այդ շրջանում կրակոցներ էին լսվում: Նախօրեին Երեւանում տեղի են ունեցել «Սասնա Ծռերի» կողմնակիցների հանրահավաք եւ երթ, որի ընթացքում փակվել էր Բաղրամյան պողոտան: Ոստիկանների ջանքերով բողոքի շարժումը, գործնականում, գլխատվել է, ժողովրդի գործողությունները համակարգող բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչները ձերբակալվել են՝ տարբեր պատրվակներով: Այդուհանդերձ, նախօրեին հանրահավաքի ավարտին հավաքվածները հայտարարել են հուլիսի 31-ին, ժամը 20:00-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիան վերսկսելու մտադրության մասին:



