

Ազատ է արձակվել ՊՊԾ գնդի տարածքում պահվող «Շտապ օգնության» բրիգադի անդամներից մեկը:
Ինչպես հաղորդել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, ազատ է արձակվել բրիգադի բուժակ Դավիթ Տոնոյանը: ՊՊԾ գնդի տարածքում մնում է բուժանձնակազմի ևս երեք անդամ` բուժքույր Մալինա Մարգարյանը, բժիշկներ Սալվադոր Խեչոյանը և Նորայր Թևանյանը:



