

«Ես չափազանց շատ եմ մտահոգված այն առնչությամբ, ինչ տեղի է ունենում: Առավել ևս, որ տեսնում եմ, որ իշխանությունները մտադիր են իրավիճակը կարգավորել բացասական ելքով», - ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է Արմենակ Կյուրեղյանը, ում որդիներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները, ՊՊԾ տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ են:
«Գլխումս չի տեղավորվում, թե ինչպես կարող է նման բան պատահել», - նշել է նա: Չմտածելով այն մասին, թե ինչպիսին էին ակնկալիքները, և չլինելով քաղաքական գործիչ, Արմենակ Կյուրեղյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ ճիշտ ելքը կարող է լինել բանակցությունների միջոցով ընդհանուր մոտեցումների որոնումը: «Չէ որ կարելի է գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ և, ընդսմին, պահպանել բոլոր ներքաշված կողմերի արժանապատվությունը», - հայտարարել է նա:
Արմենակ Կյուրեղյանը ցավով է նշում, որ վերջին օրերին ձեռնարկված բոլոր քայլերը խոսում են այն մասին, որ իշխանությունը միտումնավոր գնում է իրավիճակի սրման և պատրաստ է արյունահեղության: «Ինչու՟ ոչ ոք չի ուզում բանակցային գործընթացում ներգրավել Ժիրայր Սէֆիլյանին, այն դեպքում, երբ խմբի տղաները վճռականապես հայտարարել են, որ նրա հրամանով պատրաստ կլինեն զենքը վայր դնել: Որտեղի՟ց է այդքան չարություն և ատելություն կուտակվել իշխանավորների շրջանում, միթե՟ կարելի է այդքան փոքրոգի լինել: Ես իմ կողմից պատրաստ եմ բոլոր հնարավոր և անհնար քայլերին` իմ և ուրիշների որդիների փրկության համար», - եզրափակել է Արմենակ Կյուրեղյանը:


