


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և հանդիպել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել նե ՄԻՊ գրասենյակից:
«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ անցած գիշեր ի աջակցություն «Սասնա Ծռերի» երթի ավարտից հետո ոստիկանության բաժանմունքներ բերման էին ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում` Լևոն Բարսեղյանը: Չնայած ոստիկանության հավաստիացումներին, թե լրագրողնը 6:30-ին ազատ է արձակվել, նա անհասանելի է ընկերների և մերձավորների համար: Ինչպես ԶԼՄ-ներին հաղորդել է8 Լևոն Բարսեղյանի որդին` Հայկ Բարսեղյանը, իրենք կասկածում են, որ հայրը Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում է:



