


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քիչ առաջ «առանց փողկապի» ուղղվել է դեպի Խորենացի փողոց` ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների հետ հանդիպելու համար, սակայն իրավապահ մարմինները նախարարին թույլ չեն տվել մուտք գործել ՊՊԾ տարածք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, նախարարը փորձել է հանդիպել «Սասնա Ծռերի» անդամների հետ, քանի որ հենց նրանք են այպիսի պահանջ առաջադրել: Այլ մանրամասներ Անահիտ Հայթայանը դժվարացել է հաղորդել: Նա նաև դժվարացել է ասել, թե ինչու է փոխվել այդ հարցի նկատմամբ նախարարության դիրքորոշումը, քանի որ մեկ ժամ առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, թե մտադիր չէ տեղի տալ խմբավորման պահանջներին և տվյալ պահին քննարկում է միայն առանց նախապայմանների պատանդներին ազատ արձակելու հնարավորությունը: ՀՀ Առողջապահության նախարարությունն անհնար էր համարում պատանդ վերցված շտապօգնության բուժանձնակազմին վիրաբուժական շարժական կլինիկայով փոխանակման վերաբերյալ ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամների պահանջը: Ավելի ուշ Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանն ինքնակամ ցանկություն էր հայտնել հանձնվել ՙՍասնա ծռերին՚՝ պատանդների փոխարեն:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնությունե ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Դրանից հետո ՙՍասնա ծռերը՚ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել րէ, որ բժիշկներին բաց կթողնեն այն դեպքում, երբ նախարարն անձամբ ներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ



