


ՀՀ Առողջապահության նախարարությունն անհնար է համարում պատանդ վերցված շտապօգնության բուժանձնակազմին վիրաբուժական շարժական կլինիկայով փոխանակման վերաբերյալ ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամների պահանջը:
ՙԱռողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Առողջապահության նախարարության ղեկավարությունը, քննարկելով ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամների պահանջը՝ պատանդ վերցված շտապօգնության բուժանձնակազմին փոխանակել վիրաբուժական շարժական կլինիկայով՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ մասնագետների խմբի հետ մասին, եկել են եզրակացության, որ այդ պահանջն իրագործելի չէ՚,- ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Նա նշել է, որ տվյալ պահին ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկում է միայն առանց նախապայմանների պատանդներին ազատ արձակելու հնարավորությունը: Ըստ որում, Հայթայանը դժվարացել է ասել, թե ինչպես է դա հնարավոր անել:
Նշենք, որ Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանն ինքնակամ ցանկություն է հայտնել հանձնվել ՙՍասնա ծռերին՚՝ պատանդների փոխարեն:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնությունե ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:
Դրանից հետո ՙՍասնա ծռերը՚ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ բժիշկներին բաց կթողնեն այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ:



