

ՊՊԾ գնդի շենքը գրաված ՙՍասնա ծռեր՚ խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է ոստիկանության հետ փոխհրաձգության մանրամասները:
ՙՊայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է՚,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ոստիկանության և ՙՍասնա ծռերի՚ միջև գիշերային փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են Պավել Մանուկյանը, նրա որդին, ինչպես նաև մեկ ոստիկան: Մանուկյանի վիճակը գնահատվում է չափազանց ծանր, նրա որդու վիճակը՝ ծանր, ոստիկանի վիճակը՝ բավարար:
Գիշերային միջադեպից հետո ՙՍասնա ծռերի՚ անդամները պատանդ են վերցրել
իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն՚ ՓԲԸ բուժաշխատողներին:


