

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելել են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ ավելի վաղ տեղափոխվել են հուլիսի 26-ի գիշերը ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորված «Սասնա ծռերի՚ վիրավոր երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:
ՙՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով: Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոցե քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր՚,- ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:



