

Հուլիսի 26-ի գիշերը ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորված «Սասնա ծռերի՚ վիրավոր երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, «Էրեբունի՚ ԲԿ-ից տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը)։



