

Պաշտոնական գրանցումից հետո կայացել է ՙՀամախմբում՚ կուսակցության վարչության առաջին նիստը։ Օրակարգում եղել է մեկ հարց՝ «Սասնա ծռերե խմբի շուրջ և երկրում ստեղծված իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է ՙՀամախմբում՚ կուսակցության մամուլի ծառայությունը, ՙՀամախմբում՚ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝
1. Բացառել խնդրի լուծման ուժային տարբերակը: 2. Անհապաղ լուծել «Սասնա ծռերիե անդամների սննդի, բուժօգնության խնդիրները: Սա էապես կլիցքաթափի լարվածությունը հասարակության մեջ: 3.Թույլ չտալ հասարակության և ոստիկանության միջև թշնամանքի զարգացման միտումները: Այդ ուղղությամբ անել անհրաժեշտ քայլեր` ապահովելով խաղաղ ցույցերի և երթերի լիակատար անվտանգությունը։ Որպես բարի կամքի դրսևորում՝ առաջարկում ենք կարճել ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարարների դեմ հարուցված քրեական գործերը: 4 Ջանքեր գործադրել՝ նպատակ ունենալով գտնել հանրության համար ընդունելի և խաղաղ հանգուցալուծում։
ՙՄենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների վարած քաղաքականության։ Ակնհայտ է, որ հանրային լայն պահանջ կա երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար։
Կոչ ենք անում մեր կուսակիցներին և համակիրներին ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն՝ մասնակցելով բոլոր տիպի խաղաղ հավաքներին ու միջոցառումներին՚,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:


