


«Ալյանս» կուսակցությունը այսօր պաշտոնապես միանում է Երևանում ծավալվող բողոքի շարժմանը, և կուսակցության ակտիվը, արձագանքելով կազմակերպիչների ու ժողովրդի կոչին, այսօր մեծ կազմով միանալու է ցուցարարներին: Այս մասին ասվում է կուսակցության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
ՙՄենք ողջունում ենք քաղաքակիրթ, խաղաղ ու չափազանց բարձր մակարդակով կազմակերպված երթն ու հանրահավաքը: Դա ժողովրդի զանգվածային կամաարտահայտում է, որից «Ալյանս»-ն անմասն մնալ չի կարող՚,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ոստիկանության ներկայացուցիչների և ՙՍասնա ծռերի՚ անդամների միջև գիշերային փոխհրաձգությունից հետո Խորենացի փողոցն առավոտից մարդաշատ է: Այնտեղ է նաև ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով փորձում է սնունդ փոխանցել ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներին, սակայն ոստիկանները դրան չեն համաձայնում:



