


Գիշերային փոխհրաձգության ընթացքում վիրավորված ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամները վիրահատվել են:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում, երկու վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են՝ որպես հետվիրահատական կայուն:
Առողջապահության նախարարությունում հայտնել են նաև, որ հրազենային վերքերը ծանր չէին:
Նշենք, որ ոստիկանների և ՙՍասնա ծռերի՚ անդամների միջև գիշերային փոխհրաձգության հետևանքով խմբավորման երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, ստորին վերջույթների հրազենային վերքերով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն:



