

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այրել է գնդի 3 ծառայողական մեքենա: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
ՙԻսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելնե-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը՚,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:


