

Գիշերը ոստիկանների կողմից ՊՊԾ գնդի շենքը զավթած ՙՍասնա ծռեր՚ խմբավորման ուղղությամբ բացված կրակի հետևանքով խմբավորման երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, վիրավորվել են:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ՀՀ Առողջապահության նախարարությունում, վիրավորները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Նշենք, որ սա անցած գիշեր տեղի ունեցած միակ միջադեպը չէ: Լուսաբացին քաղաքացի Արթուր Սարգսյանն իր մեքենան բեռնել է սննդով և, ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել այն տարածքի մուտքի մոտ, որտեղ գտնվում են ՙՍասնա ծռերը՚: Ոստիկանները կրակ են բացել Սարգսյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, նա ոչ միայն չի տուժել, այլ նաև կարողացել է սնունդը բարեհաջող կերպով հասցնել խմբավորման անդամներին:



