ՙՍասնա ծռերի՚ պահանջներից ոչ մեկը, ըստ էության, չի կարող կատարվել իշխանությունների կողմից: Ես կբնորոշեի այդ պահանջները՝ որպես սյուռեալիստական և խիստ տարատեսակ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՙԿարծում եմ՝ ոստիկանական բազայի զավթումն արմատական ընդդիմության՝ ի դեմս ՙՀիմնադիր խորհրդարանի՚, արմատական հայտարարություններից գործողությունների անցման առաջին դեպքն է: Այժմ պարզ դարձավ, որ նմանօրինակ ակցիաների համար շատ մարդ չի պահանջվում: Այսօր մենք բոլորս ականատես ենք արմատականության՝ վերբալ տարածությունից բռնության դաշտ
անցման՚,-նշել է նա:
Քաղաքագետը համոզված է, որ ՙՍասնա ծռեր՚ խմբավորման բազմաթիվ պահանջներից թեկուզ մեկի կատարումն իրավիճակը փակուղի կմտցնի: Այս առումով նա դժվարացել է կանխատեսումներ անել խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու իշխանությունների փորձերին:
ՙԿարող եմ միայն ասել, որ ելնելով ՊՊԾ գնդի տարածքից հնչող բավական արմատական հայտարարություններից՝ կարելի է եզրակացնել, որ այդ մարդկանց բավական բարձր հուզահոգեբանական վիճակը վաղ թե ուշ կավարտվի այդ տարածքը գրոհելու փորձով՚,- ամփոփել է Իսկանդարյանը: