


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ Էրեբունի վարչական շրջանում ՊՊԾ ոստիկանական գնդի շենքի զինված գրավումից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ:
«Այն, ինչ տեղի է ունեցել հուլիսի 17-ին, անթույլատրելի է և դատապարտելի, քանի որ բռնության միջոցով անհնար է հասնել իրական փոփոխությունների», - հայտարարել է Հովիկ Աբրահամյանը` հուլիսի 21-ին կառավարության նիստում: Ընդ որում` վարչապետը հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակը մտահոգություն է հարուցում, և իշխանությունն ամեն ինչ անում է իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար:
Կառավարության ղեկավարը, միևնույն ժամանակ, «անընդունելի և անհեռանկար» է որակել զինված խմբի սկսած գործընթացը: Աբրահամյանը նաև ցավակցություն է հայտնել Էրեբունի վարչական շրջանում ՊՊԾ ոստիկանական գնդի շենքի գրավման ընթացքում զոհված Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին և մերձավորներին:



