

Խորենացի փողոցում հավածվածները մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի վրա հարձակման ընթացքում զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հիշատակը:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, հավաքվածները մեկ րոպե լռությամբ զոհված գնդապետի հիշատակը հարգել են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկով:
Հուլիսի 17-ին իրենց «Սասնա ծռեր» անվանող ջոկատի զինված խումբը, բաղկացած 26 հոգուց, գրավել է Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Գրավման ընթացքում զոհվել է մեկ բարձրաստիճան ոստիկան, ևս 4-ը վիրավորվել են: Այսօր պատանդ են պահվհում չորս ոստիկաններ, որոնց թվում է նաև մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գնդի տարածքը և հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանական ուժերի կողմից:
Ներկայումս հավաքվածները Փաշինյանի հետ միասին բանակցություններ են վարում ոստիկանների հետ՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամներին մարդկանց կողմից հավաքված սնունդը փոխանցելու նպատակով:
Հուլիսի 19-ի երեկոյան Սարի թաղում տեղի են ունեցել բախումներ բնակիչների և ոստիկանների միջև, ինչի արդյունքում վիրավորված 4 ոստիկանների տեղափոխել են հիվանդանոց: Սարիթաղցիները բացահայտ աջակցություն են հայտնել «Սասնա ծռերին» Եվ, չնայած այն հանգամանքին, որ անցած գիշերը հանգիստ է եղել գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտ, դրան հարող տարածքում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր սատարում են «Սասնա ծռերին»: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Սասնա ծռերի» տարածած հայտարարության համաձայն, նրանք պահանջում են ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն:



