
Կովկասյան աշխարհաքաղաքականությունն ուղղված է ոչ թե սեփական գործիքակազմի`Հարավային Կովկասի երկրների, այլ իր գլխավոր շահառուի` Մոսկվայի դեմ, որի կոպիտ հաշվարկները թույլ են տվել Հայաստանն ու Ադրբեջանը վերածել շատ հարմար գործիքների, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահի անվտանգության հարցերի խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
Հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» կոչվող ջոկատի 26 հոգանոց զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը: Գրավման ընթացքում զոհվել է մեկ բարձրաստիճան ոստիկան, ևս 4-ը վիրավորվել են: Այսօրվա դրությամբ պատանդ են պահվում չորս ոստիկաններ, որոնց թվում է մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գնդի տարածքը և հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանական ուժերի կողմից:
«Այս չափազանց կոպիտ սխալները, որոնք հիմնավորված են սեփական իշխանությունների սխալներով, հատկապես սաստկացան խոշոր աշխարհաքաղաքական խաղի հետապրիլյան շրջանում, որում Մոսկվան թույլ տվեց խոշոր վրիպում: Դա մեկ ակնթարթում հանգեցրեց Երևանի գործարկմանը որպես բավականին հարմարավետ գործիք գլոբալ խաղում: Ողջ խնդիրն այն է, որ այդ խաղը կարող է ավարտվել աղետով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հենց խաղացողների համար», - նշել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, նման իրավիճակի ի հայտ գալուն հանգեցրեց նախկին ԽՍՀՄ տարածքում ծանրագույն ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչի վկայությունը բռնության վերջին պոռթկումն էր Ղարաբաղի շուրջ, ինչն ուղեկցվեց հարյուրավոր զոհերով: Մանուչարյանը մեղավոր է համարում Հայաստանի իշխանությանը, որը «հարստանալու իր անհաղթահարելի մոլուցքի մեջ հաջողացրել է վաճառել, նույնիսկ, Ադրբեջանի հետ շփման գիծը պաշտպանող ժամկետային զինծառայողների զրահաբաճկոնները»:
Վերլուծաբանը նշել է, որ իշխանությունների նման հանցավոր վարքագծի կործանարար բնույթը տեսնելուց հետո Հայաստանի քաղաքացիները գործողություններ ձեռնարկեցին հենց այդ իշխանությանը սթափեցնելու նպատակով, սակայն բախվեցին պետության աստիճանի հասցված օլիգարխիայի բռնությանը: Այդ լույսի ներքո Մանուչարյանը կարծում է, որ այս անգամ իշխանությունն ինքն է բախվել ուժային պատասխանի, ինչը միանգամայն բնական է:
«Հայայստանի իշխանությունը սովորաբար բռնություն է կիրառում քաղաքացիների նկատմամբ, կեղծելով ընտրությունների արդյունքները և հետո գնդակահարելով կեղծարարության դեմ բողոքող ժողովրդին, քրեական գործեր հարուցելով զանգվածային անկարգությունների վերաբերյալ, բանտարկելով և փողոցներում ծեծելով մարդկանց, նվաստացնելով նրանց արժանապատվությունը: Այդ լույսի ներքո անձամբ ինձ համար անհասկանալի է «Սասնա Ծռեր» խմբավորման եղանակների դատապարտումը որոշ քաղաքական գործիչների կողմից: Ինձ համար անհասկանալի է թե` իսկ այդ դեպքում որն է մեթոդը իշխանության կողմից սեփական հասարակության շրջանում սերմանված բռնության պատասխան եղանակը», - ամփոփել է վերլուծաբանը: