
Այսօր ստեղծված փակուղային իրավիճակում Հայաստանում ժողովրդական վստահության կառավարության ձևավորումը, իրոք, կյանքի իրավունք ունի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Ինձ թվում է, որ միայն այս դիմակայության բոլոր կողմերի գիտակցված և հիմնավորված փոխզիջումները կարող են հանգեցնել այս, իրոք, ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը, որը խորացնում են փոխադարձ ատելությունն ու անվտահությունը: Եվ, չնայած այն հանգամանքին, որ տվյալ պահին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն առայժմ անիրատեսական է, Հայաստանում ժողովրդական վստահության կառավարություն ձևավորելու առաջարկությունը կյանքի իրավունք ունի», - նշել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, խնդիրն այն մեխանիզմների բացակայությունն է, որոնք կարող են հանգեցնել հանրապետությունում նման կառավարության իր հայտ գալուն: Եվ սա ժողովրդի վստահությունը չվայելող, հատկապես, խորհրդարանում ներկայացված կուսակցականների ֆոնին, ինչն իշխանության հետ կասկածելի գործարքների գնալու հակումնեիր հետևանք է, որ նրանք բազմիցս դրսևորել են:
Այս լույսի ներքո Մելիքյանը նպատակահարմար է գտնում նախ քննարկել այն նպատակները, որոնք կդրվեն այդ կառավարության առջև, և հետո միայն սկսել դրա կազմի քննարկումները: Ինչից հետո կարող է հնարավոր դառնալ նաև խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը Հայաստանում: « Այս ողջ ժամանակաընթացքում Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցները կմնան պաշարման մեջ, սակայն պատանդներին ազատ կարձակեն: Եվ վերը նշված բոլոր գործընթացներն ավարտվելու դեպքում նրանք պետք է վայր դնեն զենքը և հանձնվեն իշխանություններին: Առաջարկությունն, անշուշտ, կատարյալ չէ, սակայմ, իմ կարծիքով, այն համընդհանուր քննարկման առարկա դարձնել, այնուամենայնիվ, արժե», - ամփոփել է վերլուծաբանը:
Հուլիսի 17-ին իրենց «Սասնա Ծռեր» անվանող ջոկատի զինված խումբը, բաղկացած 26 հոգուց, գրավել է Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Գրավման ընթացքում զոհվել է մեկ բարձրաստիճան ոստիկան, ևս 4-ը վիրավորվել են: Այսօր պատանդ են պահվհում չորս ոստիկաններ, որոնց թվում է նաև մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գնդի տարածքը և հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանական ուժերի կողմից:
Հուլիսի 19-ի երեկոյան Սարի թաղում տեղի են ունեցել բախումներ բնակիչների և ոստիկանների միջև, ինչի արդյունքում վիրավորված 4 ոստիկանների տեղափոխել են հիվանդանոց: Սարիթաղցիները բացահայտ աջակցություն են հայտնել «Սասնա Ծռերին» Եվ, չնայած այն հանգամանքին, որ անցած գիշերը հանգիստ է եղել գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտ, դրան հարող տարածքում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր սատարում են «Սասնա Ծռերին»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Սասնա Ծռերի» տարածած հայտարարության համաձայն, նրանք պահանջում են ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն: