ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաղորդել է, որ Թուրքիայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հետաձգվել են: «Տվյալ պահին մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման ժամկետը», - «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահները կայցելլե Անկարա, որտեղ թուրքական կողմին կտեղեկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին: