

Ակտիվիստներն ՙԱզատության՚ հրապարակից երթով կշարժվեն դեպի Խորենացի փողոց՝ միանալու այնտեղ հավաքված ցուցարարներին:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը՝ վկայակոչելով ՙՈչ թալանին՚ շարժման ակտիվիստ Ռիմա Սարգսյանին, ի սկզբանե նախատեսվում էր երկրորդ ՙճակատ՚ բացել Ազատության հրապարակում, սակայն Խորենացու փողոցում գտնվող ակտիվիստները կոչ են արել միանալ իրենց: ՙՈրոշվել է երթով շարժվել դեպի Խորենացի փողոց՚,- հայտնել էնա:
Նշենք, որ ներկայումս Ազատության հրապարակում շուրջ 200 մարդ է հավաքվել՝ հիմնականում երիտասարդներ: Խորենացի փողոցում, որտեղ հիմնական իրադարձություններն են ծավալվում, մի քանի հարյուր ակտիվիստ է հավաքվել: Ոստիկանները շարունակում են շրջափակման մեջ պահել զինված խմբավորման կողմից զավթված ՊՊԾ գնդի շենքի տարածքը:



