


Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանրապետությունում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Երևանի Էրեբունի վարչական շրջան այցելություններից:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացնում է, որ Էրեբունիում ոստիկանական շենք զավթած զինված խմբի վնասազերծման գործողությունը շարունակվում է, այդ տեղամասում ճանապարհներն առաջվա նման փակ են: Դեսպանության աշխատակիցների պաշտոնական այցելություններն այդ շրջան սահմանափակված են` մինչև իրավիճակի հանգուցալուծումը: Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդ ուղղությամբ երթևեկելուց և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար հետևել ԶԼՄ-ների հրապարակումներին», - նշվում է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում:
Դիվանագիտական գերատեսչությունը նաև հաղորդում է, որ այն անձինք, ովքեր խնդիրներ կունենան, կարող են դիմել. http://travel.state.gov/~~HEAD=dobj), (http://travel.state.gov/.../alertswarn.../worldwide-caution.html~~HEAD=pobj), (https://travel.state.gov/.../passports/en/country/armenia.html), (Https://step.state.gov/step/): Կարող են նաև զանգահարել դեսպանատուն 10-46-47-00 հեռախոսահամարով կամ 10-46- 47-42 ֆաքսով: Հյուպատոսական բաժինը բաց է 9:00 - 6:00: Ոչ աշխատանքային ժամերին օգնության համար կարելի է դիմել (374-10) 49-44-44 հեռախոսահամարով:



