

Ի աջակցություն նախօրեին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված ՙՍասնա ծռեր՚ խմբավորման ակցիայի մասնակիցները, վանկարկելով ՙՈչ մի թիզ հող՚, ՙԱրցախը մերն է՚, ՙՀամախմբում՚, ՙԱզատություն Ժիրայր Սեֆիլյանին՚, շարժվում են Երևանի փողոցներով:
Հայտնի դարձել նաև, որ ակտիվիստները մտադիր են ամեն օր՝ 19:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում:



