

Ազատության հրապարակում մեկնարկել է ՙՈչ թալանին՚ շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն ՙՍասնա ծռեր՚ խմբավորման:
Ակցիայի կազմակերպիչները մարդկանց խնդրում են փողոցներ դուրս գալ և աջակցել խմբավորմանը:
Հանրահավաքի կազմակերպիչներից մեկը կոչ է արել մարդկանց երթով շարժվել դեպի Էրեբունի վարչական շրջանի ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդ, որտեղ արդեն երկրորդ օրն է, ինչ ՙՍասնա ծռեր՚ խմբավորումը պատանդ է պահում է պարեկապահապակային գնդի աշխատակիցներին: Առաջարկն ընդունվել է միաձայն:
Իրավապաշտպան Հայկազ Մարգարյանն իշխանություններին կոչ է արել լսել ժողովրդի ձայնը, որն արդարություն է պահանջում:
ՙԽնդրում եմ բոլորին, այդ թվում՝ ոստիկաններին, ովքեր մտահոգված են երկրի ճակատագրով, միանալ բողոքի խողաղ ակցիային՚,- հայտարարել է իրավապաշտպանը:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իր հերթին կոչ է արել բոլորին զերծ մնալ անիրավաչափ գործողություններից և գործել օրենքի տառին համահունչ, հակառակ դեպքում ոստիկանությունը համապատասխան գործողություններ կկիրառի՝ հասարակական կարգն ապահովելու նպատակով: Կարապետյանը հայտարարել է, որ ոստիկանությունը թույլ չի տա երթ կազմակերպել դեպի Էրեբունի:
Նա չի մեկնաբանել նաև ակտիվիստ Դավիթ Սանասարյանին բերման ենթարկելը: ՙՈստիկանության մամուլի ծառայությունն այդ առնչությամբ հանդես կգա պարզաբանումներով՚,- ասել է նա:
Նշենք, որ դրանից հետո ընդհարում է սկսվել բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև: Ազատության հրապարակում
մի քանի հարյուր ակտիվիստ է հավաքվել, ովքեր մտադիր են երթով շարժվել դեպի Էրեբունի:



