

Զինված ազատամարտիկների գրաված ՊՊԾ գնդի շենքի դիմաց լարված իրավիճակ է ստեղծվել:
Առանց որևէ ակնհայտ պատճառի և բացատրության ոստիկաններն սկսել են բերման ենթարկել հավաքված քաղաքացիներին, որոնցից ոմանք փորձել են դիմադրել: Մեկը, նույնիսկ, բռնվել է ծառից, որպեսզի իրեն չկարողանան քաշելով տանել, սակայն ոստիկաններն ուժ են կիրառել: Բերման են ենթարկվել երեք աղջիկներ, որոնցից երկուսը կալանավորված Ժիրայր Սէֆիլյանի զինակից Կարո Եղնուկյանի դուրստրերն են:



