


«Նոր Հայաստան» շարժման կալանավորված առաջնորդ, Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի կողմից լիազորված շարժման նոր ղեկավար Գարեգին Չուգասզյանը հանդես է եկել հայտարրաությամբ Սէֆիլյանի կողմնակիցների կողմից Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի զինված գրավումից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօվա "կառավարիչներին", որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, և Պայքարը չի դադարելու: Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ կփակվի, և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարին…»:
Սէֆիլյանի զինակից, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը, ում հաջողվել է հանդիպել Սէֆիլյանի հետ, իր հերթին, հաղորդել է, որ վերջինը հանդես է գալիս իրավիճակի խաղաղ հանգուցալուծման օգտին և այդ նպատակով պատրաստ է հանդիպել, նույնիսկ, Սերժ Սարգսյանի հետ: «Սէֆիլյանի համար իր ազատ արձակման հարցը, ինչպես պահանջում են ՊՊԾ շենքը գրաված ազատամարտիկները, առաջնային չէ: Նրա համար առաջնայինն այժմ իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն է», - հավաստիացրել է Ենիգոմշյանը:
Միևնույն ժամանակ, ազատամարտիկների հետ երրորդ անգամ առանձնազրույցի փորձ է կատարել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ փաշինյանը, սակայն Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել:



