Ճիշտ չէ ՀՀ ոստիկանոթւյան ՊՊԾ գունդը գրաված ղարաբաղյան պատերազմի վետերանների և «Նոր Հայաստան» շարժման անդամների գործողություններում արտաքին հետք փնտրելը, կամ Թուրքիայում և Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններ միմյանց կապելը:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
«Հնարավոր է, որ թուրքական իրադարձությունները ինչ-որ կերպ ազդեցին զինյալների գործողությունների վրա, բայց դրանք ոչ մի կերպ փոխկապակցված չէին»,-նշել է նա:
Նրա խոսքով, զինյալներին շարժող ուժը, ավելի շուտ, հուսահատությունն էր, իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության նկատմամբ հանրային ուշադրության սևեռումը: «Նրանց առաջնորդը ձերբակալվել է, նրանք պետք է գնային որոշակի քայլերի, որպեսզի գրավեին հանրության ուշադրությունն այս հարցի նկատմամբ»,-նշել է Սաֆարյանը, միաժամանակ հավելելով, որ զինյալները կատարել են սխալ քաղաքական հաշվարկ:
«Փորձը ցույց է տալիս, որ հայկական մենթալիտետին օտարն են զինված հեղափոխությունները, մեր ժողովուրդը չի սիրում ծայրահեղ և ռադիկալ մեթոդներ: Այնպես որ, հազիվ թե զինյալները կարող էին հուսալ, որ իրենց շուրջ կարող էր տեղի ունենալ հասարակական համախմբում, այսինքն, այս տեսանկյունից արվել է սխալ քաղաքական հաշվարկ»,-հայտարարել է փորձագետը:
Սաֆարյանը նշել է նաև որ զինյաալների սխալ հաշվարկները կարող են բերել ոչ միայն իրենց դիրքերի թուլացմանը հասարակությունում, այլ նաև իշխանության դիրքերի ամրապնդմանը, քանի որ իրենց անօրինական գործողություններով նրանք իշանություններին լիովին օրինական հիմքեր ընձեռեցին սահմանադրական միջոցներով հենց իրենց դեմ պայքարելու համար: