


ՊՊԾ շենքը զավթած զինված խումբն ընտրել է երկրում փոփոխությունների իրականացման ամենասխալ եւ դատապարտելի ճանապարհը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ վզրույցում հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Նրա ասելով, արմատականությունը միայն նվազեցնում է բարեփոխումների հնարավորությունը: «Չի կարելի հարցեր լուծել բռնության ճանապարհով, համոզված եմ, որ նրանց գործողությունները հասակայնության աջակցությունը չեն վայելի», - հավաստիացրել է դաշնակցականը: Ընդ որում՝ նա կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում իրավապահ մարմիններն այնքան էլ լավ չեն աշխատել:


