

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում զետեղել է Էրեբունիի շրջանի զավթված ՊՊԾ գնդի տարածքիում իր իսկ նկարահանած տեսանյութը:
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է զինված խմբի ներկայացուցիչների հետ եւ ողջ խոսակցությունը նկարահանել է: Տեսանյութում, մասնավորապես, ընդդիմադիրներից մեկը՝ Պավել Մանուկյանը, հայտարարում է, որ իրենք դիպուկահարի կրակոցին պատասխանել են կրակոցով: Խոսելով իրենց մտադրությունների եւ պահանջների մասին՝ նա հայտարրաել է, որ «պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Հայկին, Շանթին, Գեւորգին եւ բոլոր նրանց, ուվքեր կալանավորվել են անհիմն»: «Այսօր մեր ազգը նրանց կարիքն ունի», - նշել է նա: Բարձրախոսով դիմելով իրավապահ ուժերին՝ խմբի մասնակիցները նրանց կոչ են արել զենքը վայր դնել եւ չաջակցել «հանցավոր իշխանություններին»: «Մենք ձեր նկտամամբ պահանջ չունենք, մեր պաջանքներն ուղղված են հանցավոր իշխանություններին», - հայտարարել են նրանք:
«Սթափվեք», - կոչ են արել նրանք: Ինչպես հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացւոցիչ Վարուժան Ավետիսյանը, իրենք իրավիճակի կարգավորման առնչությամբ հույսները կապում են ժողովրդի հետ, «որ նա ոտքի կկանգնի եւ կսատարի իրենց, իսկ եթե ոչ, իրենք, միեւնույն է, պայքարելու են մինչեւ վերջ, իսկ «այսպիսի Հայաստանում հետո նրանք են ստիպված լինելու ապրել»:



