

«Մենք վճռական ենք տրամադրված եւ մտադիր չենք դավաճանել ժողովրդի շահերին, մենք կմեռնենք, բայց այստեղից չենք հեռանա», - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ոստիկանության ՊՊԾ գգնդի շենքը գրաված ընդդիմադիրներից մեկը՝ Պավել Մանուկյանը, հավաստիացնելով, որ տեղեկություն չունի սպանված եւ վիրավորված ոստիկանների մասին:
«Առաջինը մեր ուղղությամբ կրակ բացեցին ոստիկանները, մենք միայն պատասխանել ենք», - հավաստիացրել է նա, նշելով, որ ընդդիմադիրների շրջանում նույնպես երկու վիրավոր կա: Նա նաեւ հաղորդել է, որ Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում իրենց զինակիցների եւ հարազատների տներում: «Սակայն մեզ դրանով վախեցնել հնարավոր չէ», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը:


