

Հատուկ տեխնիկայի տեղաշարժ է սկսվել Էրեբունու ՊՊԾ գնդի շենքի մոտ շրջափակման գոտում, որը գրավել են զինված անձինք: Իրավակարգի պահապան ուժերը թողել են հատուկ տեխնիկան մոտենա շենքին, ինչից հետո դարձյալ փակել են ճանապարհը:
Թե ինչ է տեղի ունենում ներսում, առայժմ պարզ չէ: Ոստիկանությունը ոչ մի մեկնաբանություն չի տալիս: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Էրեբունիի ոստիկանական բաժանմունքի եւ ներքին զորքերի շենքը գրաված խմբի հետ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել: Հայաստանի ԱԱԾ հաղորդել է մեկ ոստիկանի զոհվելու եւ երկու պատանդի ազատ արձակման մասին: Ինչպես հաղորդել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը, սպանվել է ՊՊԾ գնդի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը:
Եվս մի քանի սպաներ վիրավոր են եւ պատանդ են վերցվել: Հունանյանի ասելով, զինված խմբի միակ պահանջը Սէֆիլյանի ազատ արձակումն է, որը, սակայն, անհնար է կատարել:



