

Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանական ստորաբաժանման տարածքը գրաված ընդդիմադիրները, որոնք Արցախի հերոս Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներն են, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ ժողովրդական վստահության կառավարություն ձեւավորելու քաղաքական պահանջներ են ներկայացրել:
Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, չճշտված տվյալների համաձայն, խմբի մոտ պատանդ են ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ Վարդան Եղիազարյանը եւ Ոստիկանության մի քանի այլ աշխատակիցներ: Որպես խմբի ղեկավար հանդես են գալիս Սէֆիլյանի զինակիցները, նաեւ՝ Արցախյան պատերազմի վետերաններ Վարուժան Ավետիսյանը եւ Պավլիկ Մանուկյանը: Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ նրանք հրաժարվում են բանակցվություններ վարել իշխանությունների հետ, քանի դեռ ազատ չի արձակվել Ժիրայր Սէֆիլյանը, ով էլ կստանձնի իշխանությունների հետ բանակցություններ վարելու առաքելությունը:
Միեւնունյ ժամանակ, Ոստիկանության Էրեբունի բաժանմունքը, որտեղ տեղակայված է ոստիկանական գունդը, լիովին շրջափակված է ոստիկանական զորքերով եւ ծանր բեռնատարներով, որոնք խոչընդոտում են տարածքի տեսանելիությունը:



