


Արցախյան պատերազմի հերոս, «Նոր Հայաստան» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն այս գիշեր զինված հարձակում են իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ոստիկանության բաժանմունքի վրա: Կրակահերթերի արդյունքում կան զոհեր և վիրավորներ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության տեղեկությունների, վիրավոր ոստիկանները շտապ տեղափոխվել են մոտ գտնվող «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Ըստ չհաստատված տեղեկությունների, զինված հարձակման հետևանքով Սեֆիլյանի կողմնակիցները պատանդ են վերցրել ՀՀ Ոստիկանության ղեկավարների տեղակալներից մեկին:
Միջադեպի վերաբերյալ պաշտոնական հաղորդում այաժմ չկա:
Նշենք, որ Սեֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին, հանցագործ խմբավորում կազմակերպելու մեղադրանքով: Ըստ ՀՀ ՔԿ հաղորդագրության, հետաքննության կողմից ստացված ապացույցների հիման 8 անձանց մեղադրանք է հարուցվել զենքի և զինամթերքի ձեռքբերման և պահպանման համար, 6 հոգի ձերբակալվել է, իսկ մեկի նկատմամբ հայտարարված է որոնում: Ըստ Հայաստանի հատուկ քննչական կոմիտեի, Սեֆիլյանն ու նրա կողմնակիցներն ապրիլյան պատերազմի օրերին նախատեսել էին գրավել պետական նշանակության շինություններ: Որպես խափանման միջոց որոշվեց կիրառել 2 ամսյա ազատազրկումը: Բայց նրա կողմնակիցները գտնում են, որ գործը շինծու է, իսկ ձերբակալությունը՝ քաղաքական հետապնդման արդյունք, ինչի առիթը Սեֆիլյանի քաղաքական հայացքներն են, գործունեությունը, ինչպես նաև տարածքային կորուստների մասին հայտարարությունները, որոնք հայկական կողմը կրել է ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում:



