

«Արևիկ՚ ազգային պարկում հրդեհը մարվել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, «Արևիկե ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են հուլիսի 15-ին՝ ժամը 04.30-ին: ՙԱշխատանքներին մասնակցել են 25 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 20 ազգային պարկի աշխատակից, Մեղրի քաղաքի քաղաքապետը, Լեհվազի գյուղապետը՝ 5 հոգուց բաղկացած խմբով: Ժամը 06.00-ին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատից 4 փրկարար փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ «Էրեբունիե օդանավակայանից ուղղաթիռով մեկնել են դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել՝ 07.42-ին: Այրվել է մոտ 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է ՙԱրևիկ Ազգային Պարկ՚ ՊՈԱԿ-ի տարածքում՚,- ասվում է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 14.43-ին, ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Հուլիսի 13-ին հրդեհը մարելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ հրդեհի օջախը գտնվել է անանցանելի, ժայռոտ հատվածում:



