


Վայոց Ձորի մարզը CNN վարկածով ընդգրկվել է աշխարհի գինիների 15 լավագույն ուղևորությունների ցանկում:
Այս ցուցակում են նաև`Hunter Valley (Ավստրալիա), Կալիֆորնիա (ԱՄՆ), Alentejo (Պորտուգալիա), ՀԱՀ, Էլզասի գինու երթուղին (Ֆրանսիա), Santorini (Հունաստան), Maipo Valley (Չիլի), Okanagan Valley (Կանադա) Tuscany (Իտալիա), Bento Gonçalves (Բրազիլիա), Mendoza (Արգենտինա), La Rioja (Իսպանիա), Moselle Valley (Գերմանիա) և Բորդո (Ֆրանսիա): Ինչպես նշում է CNN-ը, ըստ Աստվածաշնչի, Նոյը ջրհեղեղից հետո Արարատ լեռան լանջին տնկել է խաղողի առաջին որթատունկը, որից հետո այստեղ աշխարհում առաջին անգամ պատրաստվել է գինի: Հնագետները նույնպես հաստատում են, որ հենց Հայաստանում է հայտնաբերվել գինու առաջին պահեստը, որի տարիքը կազմում է ավելի քան 6 հազար տարի: Փորձագետները նշում են, որ խաղողի տեղական «Արենի» տեսակն անփոփոխ է մնացել դարեր շարունակ, շնորհիվ հիվանդությունների նկատմամբ իր բարձր դիմադրողականության և հաստ մաշկի, որը նրան պաշտպանում է ցրտահարություններից:



