Համանախագահները շտապ տարածաշրջան այցելելու ծրագրեր չունեն: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՙՍակայն, մենք մշտապես կապ կպահպանենք հակամարտող կողմերի հետ:
Հուլիսի 11-ին Վիեննայում անցկացված հանդիպման ընթացքում համանախագահները Մինսկի խմբի անդամներին տեղյակ են պահել անցկացվող բանակցությունների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումների, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում կազմակերպված հանդիպման մասին: Համանախագահող երկրները կշարունակեն ջանքեր գործադրել բանակցություններում առաջընթաց ձեռքբերելու, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու, ինչպես նաև հետաքննության մեխանիզմների հետ կապված առաջարկներ պատրաստելու ուղղությամբ՚,- նշել է ամերիկացի միջնորդը: