
Միջազգային կառույցները ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա, որպեսզի հանրապետությունը դոնորների հետ համատեղ համաֆինանսավորի ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման մեխանիզմները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, նշված մեխանիզմների իրականացման համար պակասում է 4 մլն.եվրո, բայց դեռ կան կառույցներ, որոնք կարող են ցուցաբերել ֆինանսական աջակցություն: «Սա արդեն ֆինանսական հարց չէ, այլ քաղաքական կամքի հարց է, և եթե իշխանությունները հրաժարվեն իրենց ավանդը ներդնելուց, ապա միջազգային կառույցների, ԵՄ և ԱՄՆ կողմից ճնշումները կուժեղանան»,-նշել է նա: Պատգամավորը հավելել է, որ այդ մեխանիզմները կարող են Գյումրիում և Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում օգտագործվել որպես պիլոտային ծրագրեր:
Մանուկյանը չի բացառել նաև, որ Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը կհամագործակցի որոշ ուժերի հետ, բայց չի նշել, թե հատկապես որ, քանի որ խորհրդատվությունները դեռ չեն ավարտվել: Ինչ վերաբերվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, նրա կարծիքով, ՀԱԿ-ը մտադիր է մասնակցել միայնակ, բայց չի բացառվում նաև դաշինքների ստեղծումը: «Կարծում եմ, որ ՀԱԿ վարկանիշը բարձր է, քանի որ մենք ոչ մեկի չենք խաբել»,-ընդգծել է նա, հավելելով, որ իր կողմից ներկայացվող կուսակցությունների համար բարդ է համագործակցել նորաթուխ և կեղծ ընդդիմադիր ուժերի ու գործիչների հետ:
Նշենք, որ ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման համար խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս ԲՀԿ, ՕԵԿ և ՀԱԿ խմբակցությունների, իշխանությունների հետ երեք հիմնական միջոցառումների շուրջ ձեռք է բերել պայմանավորվածություններ: Դրանք են` քաղաքացիների միասնական քվեարկությունը ID քարտերով, քվեարկողների 10 մատների մատնահետքերը վերցնելը և ընդդիմադիրի ներկայացուցիչների համար քվեարկած քաղաքացիների ցուցակի հասանելիոթյունը 20 րոպեների ընթացքում: Ինչպես տեղեկացրել է Լևոն Զուրաբյանը, ձեռք բերված պայմանավորվածություններին հասնելու համար արդեն հավաքվել է 12 մլն. եվրո, որի 3 մլն.եվրոն կտրամադրի կառավարոթյունը, իսկ մնացածը` դոնորները: Մեխանիզմների լիակատար իրականցման համար պակասում է 5 մլն.եվրո: Սակայն, ըստ Զուրաբյանի, իրականացման գործընթացն արդեն կարելի է արդեն սկսել նաև եղած միջոցներով: